Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հնդկաստանում նոր դեսպան ունենք

Հնդկաստանում նոր դեսպան ունենք
04.04.2015 | 21:48

Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: Մեկ այլ հրամանագրով նախագահը Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Արմեն Մարտիրոսյանին։

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ